Անաստասիա Վիվտաշի գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը և Դայանա Դավթյանի տարօրինակ, բայց արդյունավետ դիմակները
Ինչպե՞ս մնալ խնամված, երբ գեղեցկության սրահները փակ են։ Այս մասին պատմում են գեղեցկության մրցույթների հաղթողները, ովքեր կիսվում են միշտ խնամված ու գեղեցիկ արտաքինի իրենց գաղտնիքներով։ Անաստասիա Վիվտաշը 2018 թվականին Հայաստանը ներկայացրեց Հնդկաստանում կայացած «Miss Supermodel Worldwide» գեղեցկության մրցույթում: Վիվտաշը մասնագիտությամբ դերասանուհի է և հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից «Պատվից առավել» և «Ծղրիդի գաղտնիքը» բազմասերիանոց ֆիլմերի ցուցադրությունից հետո: Showbiz.am կայքի հետ զրույցում նա պատմում...