Անաստասիա Վիվտաշը գեղեցկության մրցույթների արդարության մասին. «Անկեղծ կլինեմ. Կարծում եմ՝ ծանոթ բարեկամով է»

Դերասանուհի Անաստասիա Վիվտաշն ունի բազում նորություններորոնք կուրախացնեն նրա երկրպագուներին:
Գեղեցկուհին աշխատում է իր հեղինակային հաղորդման վրա, ներգրավված է կոմերցիոն ներկայացման մեջ, շուտով հանդես է գալու նոր հեռուստասերիալում և ակտիվ զբաղվում է անտուն շների պաշտպանությամբ: Այդ ամենի մասին առավել մանրամասն նա պատմել է Showbiz.am կայքին:

Անաստասիա Վիվտաշը 2018 թվականին ներկայացրեց  Հայաստանը Հնդկաստանում կայացած «Miss Supermodel Worldwide» գեղեցկության մրցույթում:
Վիվտաշը մասնագիտությամբ դերասանուհի է և հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից «Պատվից առավել» բազմասերիանոց ֆիլմի ցուցադրությունից հետո:
Վիվտաշը ջերմ հիշողություններ ունի «Miss Supermodel Worldwide» գեղեցկության մրցույթի հետ կապված, սակայն նա խիստ կասկածում է և հայ, և միջազգային նման մրցույթների անկողմնակալության վրա:

«Հայկական մրցույթների մասին անկեղծ կասեմ. կարծում եմ՝ հաղթողները ծանոթբարեկամով են:
Չեմ բացառում նաև այն փաստը, որ միջազգային մրցույթներում նույնպես գոյություն ունի նախապես ընտրված հաղթող և ներքին պայմանավորվածություն:
Իսկ «Miss Supermodel Worldwide»  մասնակցության առաջարկ ստացա Միջազգային մրցույթների ազգային տնօրեն՝ Յանա Գրիգորյանից, ում անչափ երախտապարտ եմ: Տպավորություններս շատ վառ են ու ջերմ, մինչև հիմա կարոտով եմ հիշում յուրաքանչյուր օրս, մասնակիցներին և կազմակերպիչներին, հիանալի օրեր էին »,- անկեղծանում է Անաստասիան:

Դերասանուհին կարծում է, որ գեղեցկության մրցույթին մասնակցելու համար միայն արտաքինը բավարար չէ:
Նա խոստովանում է նաև՝ ով է իր համար ամենագեղեցիկ հայուհին և ում է միշտ երազել նմանվել:

«Կառանձնացնեմ Լուսինե Թովմասյանին, ով իսկապես և՛գեղեցիկ է , և՛ անհատականություն է , և վստահ եմ հիանալի մարդ ու մայր է:
Բայց միշտ ցանկացել եմ ունենալ Ուինսթոն Չերչիլի հատկանիշներից և սովորություններից, որից մի քանիսը ձեռք եմ բերել:
Իսկ գեղեցկության մրցույթներում պետք է գոնե մի քիչ արտաքինդ համապատասխանի, այլապես չես հայտնվի այնտեղ:
Բայց եթե ինքս լինեյի ժյուրիի անդամ, առաջնային կդասեի մարդկային հատկանիշները և բնականաբար, ինտելեկտը»,- կիսվում է Վիվտաշը:

Չնայած գեղեցկուհին դեռ նոր է ավարտել համալսարանը, նա ակտիվ զբաղվում է իր գործունեությամբ և բազմաթիվ ծրագրեր ունի ապագայի համար:

«Այժմ ներգրավված եմ մի կոմերցիոն ներկայացման մեջ և աշխատում եմ իմ հեղինակային հաղորդման վրա: Շուտով նաև հանդես եմ գալու նոր հեռուստասերիալում:
Շատերը գուցե տեղյակ չեն, բայց ես զբաղվում եմ անտուն շների պաշտպանությամբ (խնամքով և որդեգրությամբ), հաղորդումս հենց նրանց է ուղղված: Առհասարակ, կենդանիներն իմ երջանկության մեծ մասն են կազմում, նրանք ստիպում են ինձ մարդ մնալ»,- խոստովանում է գեղեցկուհին:

Հրեական արմատներով դերասանուհին հաճախ է նշում, որ Հայաստանում նա հայուհի է, իսկ Իսրայելում՝ հրեա:
Հայկական ավանդապաշտ ընտանիքի մասին պատմող «Պատվից առավել»  բազմասերիանոց ֆիլմում Անաստասիան խաղաց հայկական բարքերը խախտող աղջկա դերը:
Իրական կյանքում դերասանուհին կարծում է, որ հիմա նման կարծրատիպերն այլևս արդիական չեն և սխալ է գտնում դրանցով առաջնորդվելը.

«Այո, հրեաների և հայերի մենթալիտետի մեջ տարբերություն կա, բայց իմ հասակակիցների մոտ դրանք շատ չեն:
Օրինակ՝ հրեա ծանոթներիցս մեկը մի անգամ շատ զարմացավ, երբ իմացավ, որ ես տղա ընկերներ ունեմ ու մենք բարևելուց համբուրվում ենք:
Չեմ կարծում մեր օրերում նման կարծրատիպերը արդիական են: Այնուամենայնիվ, չպետք է առաջնորդվել դրանցով:
Անձը անհատականություն է և իր կյանքի որոշումները պետք է կայացնի բացառապես ինքը: Եթե ես ինքս առաջնորդվեի այդ կարծրատիպերով, կունենայի շատ տխուր կյանք»,- եզրափակում է իր խոսքը Անաստասիա Վիվտաշը:

                                                                                                                            Նյութը՝ Տաթևեր Լազարյանի