Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը Կանադայի օրվա առթիվ տեսազանգով զրուցել են կանադացի բուժաշխատողների հետ
Մեծ Բրիտանիայի արքայազն, Քեմբրիջի դուքս Ուիլյամը և դքսուհի Քեյթ Միդլթոնը Կանադայի օրվա առթիվ տեսազրույց են ունեցել կորոնավիրուսի համավարակի ընթացքում առաջնագծում պայքարող կանադացի բուժաշխատողների հետ, հայտնում է Daily Mail պարբերականը։ Աղբյուրը մանրամասնում է, որ զույգը զրուցել է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Surrey Memorial Hospital հիվանդանոցի...