«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրոն, հերքել է ֆուտբոլիստի հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսի հետ կոնֆլիկտի մասին խոսակցությունները:
«Նա լավ աղջիկ է: Իսկ Կրիշտիանուն օրինակելի հայր է: Նրանք ունեն չորս երեխա և, իհարկե, կան դայակներ, քանի որ չորս երեխաներին շատ ուշադրություն է անհրաժեշտ:
Ջորջինան անկասկած մեծ աջակցություն է ցուցաբերում Կրիշտիանուին»,- Ռոնալդուի մոր խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Հարաբերությունների խզման մասին խոսակցությունները ծագեցին այն բանից հետո, երբ Դոլորեսը, ենթադրաբար, դադարել է հետևել Ջորջինայի Ինստագրամի էջին: Ռոնալդուի մայրը հերքել է այս ենթադրությունները: