Քիմ Քարդաշյանի տանը նկատել են Քանյե Ուեսթի ամանորյա, հանելուկային «նվերը»

Քիմ Քարդաշյանը ավագ դստեր՝ Նորթի հետ TikTok-ում կարճ տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես են զարդարել տունը գալիք տոների համար:

Տեսանյութում կարող եք տեսնել շողշողացող տոնածառ, եղնիկ քանդակներ և այլ զարդարանքներ: Բայց հետևորդների ուշադրությունը գրավել էր ուրիշ մի բան: Քիմը պատահաբար, կամ գուցե դիտմամբ ցուցադրել է ամանորյա նվեր գուլպա, որը նախատեսված էր Քանյեի համար: Հետաքրքիր է, թե դա ինչ է նշանակում:

Հիշեցնենք, որ վերջերս Քանյե Ուեսթը Դրեյքի հետ ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Memorial Coliseum-ում կայացած Free Larry Hoover բարեգործական համերգին: Համերգի ժամանակ ռեփերը դիմել է իր նախկին կնոջը, ով այդ պահին գտնվում էր դահլիճում:

@kimandnorth♬ Christmas (Baby Please Come Home) – Mariah Carey