Հայրիկի կրկնօրինակն է. Եվգենի Պետրոսյանի որդին փչում է ծննդյան տորթի մոմը

Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, Ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել որդու` Վահանի մասնակցությամբ։Երջանիկ մայրիկը տոնում է որդու 1.9 ամյակը։ Կադրերում Վահանը փչում է իր տորթի վրայի մոմը։

Բրուխունովայի էջի հետևորդներին շատ է դուր եկել տեսանյութը, նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։

««Շնորհավոր, հրաշք տղա», «Հայրիկի կրկնօրինակն է», «Ինչ լավն է, իսկական երջանկություն»»,- գրել են նրանք։

Նշենք, որ 2019-ի դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։

Վահանը Տատյանայի առաջին և Եվգենի Պետրոսյանի երկրորդ երեխան (Վիկտորիան` դուստրն առաջին ամուսնությունից, ծնվել է 1968 թվականին): Վահանն ընդամենը մեկուկես տարեկան է։ Նա ծնվել է 2020թ. մարտի 13-ին Դուբայում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Татьяна Брухунова (@bruhunova)