Աստղագուշակ դեկտեմբերի 15-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Առավոտյան տարաձայնություններից ու վեճերից խուսափելը բարդ կլինի: Դուք հակված կլինեք շատ բան մռայլ լույսի ներքո տեսնել, վախենալ մի բանից, ինչի համար մեկ ուրիշ ժամանակ չէիք անհանգստանա: Խնդիրներ կարող են առաջանալ ձեր անվճռականության պատճառով: Եթե ձեր կողքին հայտնվի մի մարդ, որն ունակ է աշխուժացնել ու ոգեշնչել ձեզ, իրավիճակը արագ դեպի լավը կփոխվի:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Գլխավորը, ինչի վրա արժե օրվա երկրորդ կեսին ուշադրություն դարձնել, ֆիանանսական հարցերն են: Դրանց լուծման հարցում լավ է չշտապեք, նույնը վերաբերում է նաև գնումներին, եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի, կուրախացնի հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պրովոկացիաներին մի տրվեք: Հատուկ կամ անկախ իրենց կամքից այսօր շատերը կհանեն ձեզ հավասարակշռությունից, կստուգեն ձեր համբերության սահմանները: Դա հատկապես նկատելի կլինի օրվա առաջին կեսին, երբ ցանկացած զրույց կարող է վեճով ավարտվել: Ժամանակի ընթացքում սուր անկյունները հարթելն ու սեփական հոգեկան հավասարակշռությունը պահպանելը կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսին շփումները ավելի հաճելի կդառնան: Շատերը կգնահատեն ձեր կառուցողական տրամադրվածությունը, բարեհամբույր լինելն ու լավատեսությունը: Հավանական են լավ նորություններ՝ կապված հին ընկերների կամ ձեր մյուս մտերիմների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն անակնկալներով լի կլինի: Ծրագրի համաձայն գործելը դժվար կլինի. իրավիճակն արագ կփոխվի, պետք է իմպրովիզներ անեք, նոր բան հորինեք: Աշխատանքի լավ ծանոթ մեթոդները կարող են անարդյունավետ լինել, ստիպված եք լինելու արագ նորը սովորել: Հին ծանոթները ամեն հարցում կաջակցեն ձեզ, և դա շատ բան կհեշտացնի:

Ինչով էլ զբաղվեք, աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին, ոչինչ աչքաթող չանել: Այն, ինչ հիմա աչքի չի զարնում կամ չափազանց կարևոր չի թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Տեղի ունեցողին հանգիստ արձագանքելն այնքան էլ հեշտ չի լինի. այսօր ձեզ շատ բան կարևոր կթվա, նույնիսկ մանր խնդիրները լրջորեն կվշտացնեն: Իրականում իրավիճակն այնքան էլ վատը չէ, և դուք անպայման կտեսնեք դա, երբ ավելի դրական տրամադրվեք: Արժե խորհրդակցել ընկերների հետ. նրանք ձեզ նոր հնարավորություններ կմատնանշեն, որոնք դուք չեք նկատել:

Մի շտապեք գործարքներ կնքել ու կարևոր փաստաթղթեր ստորագրել. այստեղ արժե ևս մեկ անգամ համոզվել, որ ամեն ինչ կարգին է: Ամենանկատելի հաջողությունների կարող եք հասնել այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման, երևակայության, իրերին անսպասելի կողմերից նայելու անհրաժեշտություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգիստ օր է: Կթվա, թե շրջապատողները անընդհատ անտեղի խառնվում են ձեր գործերին: Երբեմն շուրջը տիրող խառնաշփոթը ձեզ կխանգարի իրագործել մտածածը, և դա կնյարդայնացնի: Իրավիճակը վերահսկողության տակ առնել կարելի է, բայց դրա համար պիտի ջանքեր գործադրեք ու ստանաք այն մարդկանց աջակցությունը, որոնց ասածը բոլորն են լսում:

Հավանական են անսպասելի իրադարձություններ ընտանիքում: Դրանք կուրախացնեն, բայց կխախտեն իրերի սովորական ընթացքը, կստիպեն փոխել ամրացած սովորույթները: Դուք դրա դեմ ոչինչ չեք ունենա ու հաճույք կստանաք տեղի ունեցողից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է ձեր գաղափարների մասին պատմելու, ծրագրերով կիսվելու համար: Շրջապատողները ձեզ շատ ուշադիր կլսեն, կիմանան, որ ձեր ասածն արժե նկատի ունենալ: Մարդիկ, որոնք չգիտես ինչու նախկինում թերագնահատել են ձեզ, կհասկանան՝ որքան են սխալվել, իսկ ոչ վաղ անցյալի թշնամիները կուզենան ընկերանալ:

Կուրախացնեն փոփոխություններն անձնական հարաբերություններում: Կհեշտանա ձեզ համար թանկ մարդկանց հետ լեզու գտնելը: Կհաջողվի պատասխաններ ստանալ և՛ ձեր, և՛ ձեր ընտանիքի համար կարևոր հարցերին: Բոլորի տրամադրությունը դեպի լավը կփոխվի, և դա ձեր արժանիքը կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ գործերից, քանի որ ճիշտ կդնեք առաջնահերթությունները ու միշտ կսկսեք նրանից, ինչն իսկապես կարևոր է: Օրը հարմար կլինի նոր առաջադրանքները լուծելու համար: Դուք ոչ միայն արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին, այլև փորձ ձեռք կբերեք, որը ձեզ ավելի ուշ դեռ շատ պետք կգա: Օրվա առաջին կեսը հարմար լինի ինքնուրույն գործողությունների համար, իսկ երկրորդին կարող եք ինչ-որ մեկի հետ պայմանավորվել համագործակցության մասին:

Կհաջողվի աջակցել բարդ իրավիճակում հայտնվածներին: Դուք կաշխատեք չմերժել ո՛չ մտերիմների, ոչ էլ նոր ծանոթների օգնության խնդրանքը: Ամենը, ինչ այսօր կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան լավ կդասավորվի: Աստղերը կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Արժե օգտվել դրանից ու ստանձնել իսկապես կարևոր հարցերի լուծումը, քանի որ շանս կա գլուխ հանեք նրանից, ինչն առաջ երկար ժամանակ չի ստացվել: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հարգանքով կվերաբերվեք ուրիշների հետաքրքրություններին, բայց չեք մոռանա նաև ձերի մասին:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ ու միայն նրանց թերություններն են նկատում: Չի բացառվում երկարատև ընկերական հարաբերությունների կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն առանց անակնկալների չի անցնի: Չեն բացառվում իրադարձությունները, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, վերանայել ձեզ համար կարևոր պայմանավորվածությունները: Հնարավոր է՝ պետք լինի հետաձգել այն գործերը, որոնցով կնախընտրեիք հենց հիմա զբաղվել: Բայց իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Դա լրիվ պարզ կդառնա օրվա երկրորդ կեսին, երբ իրադարձությունների ընթացքը թույլ կտա հաջողության հասնել, որի հույսը նույնիսկ չունեիք:

Աշխատեք չգերագնահատել ձեր ուժերը: Օրը հարմար չէ հոգնեցնող ու բարդ գործերի, ծանր ֆիզիկական աշխատանքի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը կուրախացնի: Այդ հատվածում հավանական են և՛ հաջող զուգադիպություներ, և՛ լավ նորություններ, և՛ կարևոր բացահայտումներ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Հաջող կանցնեն հանդիպումները, կարող եք քննարկել կարևոր հարցերն՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ կառաջանան: Որոշ Այծեղջյուրներ գաղափարներ կունենան, որոնց իրագործման հնարավորությունը շատ շուտով կներկայանա:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն շատ հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Կարող եք կարգուկանոն հաստատել, ազատվել անպիտանից: Կարևոր կլինի ոչ մի տեղ չշտապելն ու ձեզանից անհնարինը չպահանջելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Աշխատեք մանր-մունր պատահարները սրտին մոտ չընդունել, չանհանգստանալ մի բանի համար, ինչի վրա ազդել չեք կարող: Եթե կենտրոնանաք գործերի վրա, որոնք հենց հիմա են ուշադրություն պահանջում, ապա հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Հիշեք, որ կարևոր հարցերն արժե ինքնուրույն լուծել, քանի որ հազիվ թե ձեզ դրանում ինչ-որ մեկն օգնի:

Օրվա առաջին կեսը կարող է բարդ լինել, փոխարենը երկրորդը հաջող կդասավորվի: Այն հատկապես լավը կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար. դուք իրար հրաշալի կհասկանաք, կկարողանաք պայմանավորվել կարևոր բաների մասին: Ընդհանուր ծրագրեր կհայտնվեն: Դրանք կհաջողվի իրագործել մոտ ժամանակներս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամենահասարակ օրը չի լինի շփումների տեսանկյունից. հավանական են տարաձայնություններ ու վեճեր, լարված պահեր այն մարդկանց հետ զրուցելիս, որոնց հետ առաջ հաշտ էիք: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, բայց ամեն անգամ դա բարի մտադրություններով չեն անի: Պատրաստ եղեք հակահարված հասցնել նրանց:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Եթե օրվա առաջին կեսը ինչ-ինչ դժվարություններ կբերի, ապա երկրորդին կարելի է ազատ շունչ քաշել: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Երեկոն հարմար կլինի սիրային ժամադրության համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: