Նախօրեին հայտնի դարձավ, որ Սասեքսի դուքսները, ովքեր պայմանագիր են կնքել Spotify-ի հետ դեռևս 2020 թվականին, անտեսել են դրա պայմանները և փողը ստանալուց ի վեր ոչ մի փոդքասթի դրվագ չեն թողարկել։
Միակ ծրագիրը թողարկվել է 2020 թվականի դեկտեմբերին, որին մասնակցել են Էլթոն Ջոնը, Ջեյմս Քորդենը և փոքրիկ Արչին։ Այնուհետև Մեգանն ու արքայազն Հարրին ստացել են 25 մլն դոլար։ Այնուամենայնիվ, չնայած համաձայնագրի պայմաններին չհամապատասխանելուն, Spotify-ը չի նախատեսում դադարեցնել աշխատանքը Սասեքսների հետ։
Daily Mail-ը հայտնում է, որ ընկերության ղեկավարությունը որոշել է թիմ հավաքագրել, որպեսզի վերջնականապես փոխի գործընթացը և թողարկի նոր շոու մինչև այս տարվա գարուն։ Spotify-ը հայտարարություն է հրապարակել, որում աշխատակիցներ է փնտրում նախագծի համար, 6 ամիս ժամկետով:
«Այժմ մենք թիմ ենք հավաքում, որպեսզի Archewell-ի հետ համատեղ ցուցադրենք նշանավոր կանանց մասին նոր շոու: Իդեալական թեկնածուն հայտնի մարդկանց հետ փորձ ունի և փոփ մշակույթի նկատմամբ հավասար հետաքրքրություններ»,- ասվում է ծառայության ներկայացուցիչների հայտարարության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի փոդքասթի յուրաքանչյուր րոպեն արժե 650 հազար դոլար։