Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը համերգային շրջագայությամբ այս պահին գտնվում է ԱՄՆ-ում։ Լիլիթը պարբերաբար նոր լուսանկարներ է տեղադրում իր Ինստագրամի էջում կամ Stories բաժնում համերգներից ու դրանց փորձերից։ Այս անգամ էլ երգչուհին լուսանկարներ է հրապարակել ետնաբեմից, որտեղ նրան «հյուր էր եկել» «ձնագնդիկը»։ «Կուլիսներում ուրախ տրամադրությունն ապահովում էր այս «ձնագնդիկը»»,- նկարներին կից գրել է երգչուհին։