Քարդաշյանը պաշտոնապես հաստատել է Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպը` հրապարակելով լուսանկարներ

Ամերիկյան հեռուստաաստղ, ձեռներեց Քիմ Քարդաշյանը պաշտոնապես հաստատել է երիտասարդ հումորիստ Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ նա իր ինստագրամյան էջում համապատասխան լուսանկարներ է հրապարակել:

Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքն է, երբ 41-ամյա Քարդաշյանը Դևիդսոնի հետ ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակում: Հատկանշական է, որ այդ լուսանկարներում Քարդաշյանը կրում է նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի նվիրած փայլփլուն վերարկուն:

Նշենք, որ Ուեսթն ամեն առիթով հայտարարում է, որ ցանկանում է վերականգնել Քարդաշյանի հետ ընտանիքը և բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Դևիդսոնի հասցեին:

Քարդաշյանն ու Ուեսթն ունեն չորս երեխա: