Հասմիկ Խոջյանն ամուսնանում է․ Մարինկա Խաչատրյանն ու Ժաննա Բուտուլյանը՝ դերասանուհու նախահարսանեկան խնջույքին

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը պատրաստվում է հարսանիքի։ Մինչև այդ՝ այսօր, տեղի է ունեցել նրա նախահարսանեան խնջույքը։ Tert.am Life–ը ներկայացնում է օրվա մանրամասները։

Հասմիկն օրվա համար ընտրել է կարմիր և սպիտակ գույները՝ այն որպես ուղղություն պահելով թե՛ զգեստի ընտրության, թե՛ սրահի ձևավորման համար։ Հասմիկը հագել է կարմիր զգեստ և սպիտակ քող, հյուրերը՝ սպիտակ զգեստներով են և կարմիր քողով։ Տորթը և սպիտակի և կարմիրի համադրությամբ է։

Ապագա հարսիկի հյուրերի թվում են եղել դերասանուհիներ Մարինկա Խաչատրյանը, Ժաննա Բուտուլյանը, Էմմա Շաբոյանը։

Նշենք, որ Հասմիկն ու սիրելին նշանվել են նախորդ տարի մարտի 30–ին՝ Հասմիկի 26–ամյակի օրը։ Զույգը միասին է մոտ երեք տարի։ Դերասանուհին սիրելիի հետ լուսանկարներ չի հրապարակում, ասում է՝ դա նրա որոշումն է, ինչին հարգանքով է մոտենում։