Աստղագուշակ մարտի 14-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ոչ որոշումների, ոչ էլ արարքների հարցում չարժե շտապել: Օրը հաջող կդասավորվի, եթե զգույշ գործեք ու ղեկավարվեք առողջ բանականությամբ: Չի բացառվում՝ պետք լինի խառնվել ուրիշների գործերին, օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Ձեր ջանքերի շնորհիվ անցյալում կմնան շատերին անհանգստացնող խնդիրները:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի ինքնուրույն գործողությունների, իսկ երկրորդը համախոհներ գտնելու և նրանց հետ միասին կարևոր առաջադրանքները լուծելու համար: Հավանական են նաև հաճելի ծանոթություններ, որոնք երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի հրաժարվեք ձեր նպատակներից ու ծրագրերից, նույնիսկ եթե ինչ-որ բան նախատեսվածի նման չդասավորվի: Օրվա առաջին կեսին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, անհասկանալի անակնկալներ, բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերն էլ ավելի լավ կընթանան:

Հեռվից նորությունները կուրախացնեն ու կոգեշնչեն ձեզ: Աշխատանքի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Հազիվ թե կարողանաք դրանք միանգամից կյանքի կոչել, բայց մոտ ժամանակներս անպայման կվերադառնաք մտածածին: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններն ու օգնության կհասնեն, եթե դրա կարիքը լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք հանգստություն պահպանել, նույնիսկ եթե ձեր շուրջը խառնաշփոթ իշխի: Իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու, ժամանակին ինֆորմացիա ստանալու և դրանից ճիշտ եզրահանգումներ անելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Դրա շնորհիվ դուք նշանակալի հաջողությունների կհասնեք աշխատանքի մեջ, մրցակիցներին էլ հետևում կթողնեք:

Օրը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Դուք շահավետ գործարքներ կկնքեք, ճիշտ կտնօրինեք գումարը: Չի բացառվում՝ եկամուտների նոր աղբյուր հայտնվի: Անձնական հարաբերությունների համար անհանգստանալու պատճառ չի լինի. դրանք ներդաշնակ կդասավորվեն ու դրական հույզեր կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Արագ ու վճռական գործեք, գործերում նախաձեռնող եղեք, նոր համախոհներ փնտրեք: Այսօր դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին ծրագրերը: Հավանական են նշանակալի հաջողություններ աշխատանքի մեջ: Եթե հիմա ցույց տաք, թե ինչի եք ունակ, ապա շուտով գրավիչ առաջարկներ կստանաք:

Պիտանի ինֆորմացիա ստանալու կամ պիտանի բան սովորելու հնարավորություն կլինի: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները. զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նոր ծրագրեր էլ կհայտնվեն: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որը հաճելի ու հիշարժան կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վստահեք ինտուիցիային, որն այսօր ձեզ հուսախաբ չի անի ո՛չ մանրուքներում, ո՛չ իսկապես կարևոր հարցերում: Դուք արագ գլուխ կհանեք ոչ միանշանակ իրավիճակից, ձեզ ճիշտ կպահեք ու նոր համախոհներ կգտնեք: Հավանական են աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Նրանք, ովքեր խուճապի չեն մատնվի, կկարողանան մեծացնել իրենց եկամուտները:

Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի. դուք արագ կկռահեք, թե ինչի են նրանք ձգտում և ինչի հույս ունեն: Դա կօգնի և՛ գործնական բանակցությունները հաջող անցկացնել, և՛ մտերիմների հետ վեճերից խուսափել: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարված Առյուծներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսի համար կարևոր հանդիպումներ ու գործնական բանակցություններ կամ անձնական բնույթի լուրջ հարցերի քննարկում մի ծրագրեք: Այդ հատվածում դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ նախկինում միշտ հաշտ եք եղել: Մի փոքր սպասեք. դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, մի քանի ժամից էլ շրջապատողների հետ շփվելն ավելի հեշտ ու հաճելի կդառնա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի բարդ գործերի համար: Դուք կկենտրոնանաք դրանց վրա ու չեք շեղվի, ժամանակին ուշադրություն կդարձնեք կարևոր մասերին, նույնիսկ աննշան սխալներ թույլ չեք տա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն սկսեք օգտակար ու հետաքրքիր գործերից: Նույնիսկ եթե ձեզ չհաջողվի անհապաղ կարևոր հաղթանակներ տոնել, միևնույնն է, գոհ կմնաք ձեր հաջողություններից ու տրամադրությունն էլ կլավանա: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, ինչպես նաև անձնական հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք արագ լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ դա նախկինում անել չէր ստացվում և նույնիսկ կկարողանաք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները, ռոմանտիկ ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ե՛վ լուրջ գործերի, և՛ կարևոր հանդիպումների համար հարմար կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում հեշտությամբ կհասկանաք շրջապատողներին, նույնիսկ նոր ծանոթների հետ արագ ընդհանուր լեզու կգտնեք: Բացի այդ, հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, և դուք ձեր շանսը բաց չեք թողնի: Չի բացառվում՝ դա թույլ տա վերականգնել ձեզ համար թանկ կապերը:

Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք բարդ առաջադրանքների լուծման վրա: Ոչ բոլոր դժվարությունները կկարողանաք միանգամից հաղթահարել: Բայց դուք անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքներին, եթե համառ լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործերը լավ է չհետաձգեք: Օրվա առաջին կեսին ձեզ այցի կգա ոգեշնչվածությունը, կուզենաք նոր բան ստանձնել: Մի դիմադրեք: Ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի: Համառությունն ու հնարամտությունը կօգնեն հաջողության հասնել, նույնիսկ եթե սկզբում ինչ-որ բան այնպես չընթանա:

Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից, հետևել ձեր հուզական վիճակին: Մտածեք, թե ինչը կարող է օգնել շեղվել հոգսերից, դրական տրամադրվել: Կօգնի ընկերների հետ հանդիպումը, ստեղծագործ զբաղմունքը, ինչպես նաև ուսումը, որը երկար ժամանակ հետաձգում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համախոհներ փնտրեք. այսօր նրանք անպայման պետք կգան ձեզ կարևոր նպատակներին հասնելու և բարդ հարցերը լուծելու համար: Ձեզ կարող են աջակցել մարդիկ, որոնցից ոչ ոք նման բան չէր սպասում: Չի բացառվում՝ նաև նոր ընկերներ գտնեք: Նրանց հետ միասին կհաղթահարեք խոչընդոտները:

Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու համար: Դուք ոչ միայն հրաշալի գլուխ կհանեք սեփական գործերից, այլև կօգնեք բարդ իրավիճակում հայտնվածներին: Երեկոն կուրախացնի հեռվից լավ նորություններով: Դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչ անել հետո:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հիշեք, որ ոչ բոլոր լավ լուծումներն են առաջինը մտքին գալիս: Այսօր լավ է չշտապեք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու և ամեն ինչ կշռադատելու համար: Չի բացառվում՝ տեսնեք հնարավորություններ, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

Հավանական են անսպասելի առաջարկներ: Դրանք կանեն ընկերներն ու այն մարդիկ, որոնք գիտեն, որ կարող են ձեզ հետաքրքրել: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն անպայման ձեզ ճիշտ պատասխան կհուշի: Օրը բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Սիրահարվածներին շատ հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համարձակ կիսվեք անսովոր գաղափարներով, պատմեք ձեր ծրագրերի մասին, մի անհանգստացեք նրա համար, որ դրանք ինչ-որ մեկին տարօրինակ կթվան: Այսօր շատերը կուզենան աջակցել ձեզ, օգնել մտածածն իրագործելու հարցում: Դուք ոչ միայն հուսալի համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք, որոնց հետ շփումները կուրախացնեն:

Օրը բարենպաստ կլինի գնումների ու գործարքների համար: Ֆինանսներին վերաբերող բոլոր հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները հստակ կլինեն, սխալներ էլ չեք անի: Երեկոն անսպասելի նվերներ ու հաճելի անակնկալներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: