Սալմա Հայեքը, Նաոմի Քեմփբելը, Լեդի Գագան և մյուս աստղերը՝ BAFTA-2022-ի կարմիր գորգին (լուսանկարներ)

Անցած հանգստյան օրերին Լոնդոնի Ալբերտ Հոլ սրահում կայացել է BAFTA-2022 մրցանակաբաշխությունը, որը վարել է դերասանուհի Ռեբել Ուիլսոնը:

Daily Mail-ն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է արարողության աստղային հյուրերին՝ ներկայացնելով կարմիր գորգի ամենաոճային կերպարները: Հանդիսատեսի և հյուրերի հատուկ ուշադրությունը գրավել է Նաոմի Քեմփբելը։ Դստեր ծնվելուց հետո մոդելը հաճախ չի հայտնվում հանրային միջոցառումներին, սակայն այս մեկը բաց չի թողնել։ Քեմփբելը կրել է զուսպ սև զգեստ՝ կերպարը լրացնելով զարդերով։

Ի դեպ, այս տարի միջոցառմանը բացակայում էին թագավորական ընտանիքի անդամները։

Սալմա Հայեկ

Լեդի Գագա

Էմմա Ուոթսոն

Լյուսի Բոյնթոն

Ռեբել Ուիլսոն

Բենեդիկտ Քամբերբեթչ, Սոֆի Հանթեր

Նաոմի Քեմփբել