Առաջին ալիքը վերսկսել է «Երգ երգոց» նախագիծը, որի առաջին թողարկումը նվիրված էր ՀՀ Ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի հիշատակին: Սիրուշոն ևս ելույթ է ունեցել համերգին:
Նա սոցցանցային էջերում կիսվել է ելույթով և գրել. «Վաղուց Սյուզան Մարգարյանի հետ ելույթ չէինք ունեցել, այն էլ ես այս կարգավիճակում (երգչուհին հղի կնոջ էմոջի է դրել, խմբ.): Ուստի՝ ինձ համար այս ելույթը երկար կհիշվի:) Երեք սերունդ բեմում: Երեկոն նվիրվում է անփոխարինելի Արթուր Գրիգորյանին… «Մեղեդի»»:
Հիշեցնենք, որ Սիրուշոն սպասում է իր երրորդ երեխային: Երգչուհին և Լևոն Քոչրարյանը դուստր են ունենալու: