Ռիհանան իր համարձակ տեսքով շարունակում է կոտրել հղիության վերաբերյալ կարծրատիպերը (լուսանկարներ)

Երգչուհի Ռիհանան, որը սպասում է իր առաջնեկի լույս աշխարհ գալուն, շարունակում է համարձակ հագուկապի միջոցով կոտրել հղիություն վերաբերյալ կարծատիպերը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, երգչուհին առիթը բաց չի թողնում իր կլորացած փորիկն ի ցույց դնելու և դրանով հպարտանալու:

Պապարացիներն անցած հանգստյան օրերին երգչուհուն նկատել են Սանտա Մոնիկայի ռեստորաններից մեկից դուրս գալիս: Ռիհանան կրել է կրծկալ, կաշվե բաճկոն ու մինի շրջազգեստ: Իր կերպարն աստղն ամբողջացրել է երկարաճիտ կոշիկներով ու արևային ակնոցով: