Քիչ առաջ Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքել էր իրեն ծեծելու մասին լուրերը և հետևելով մեկնաբանություններին, երկրորդ գառումն է արել․ «Այս ինչքան մարդ էր ուրախացել, մի տեսակ տխրեցի արդեն, որ չեն ծեծել»:
Նշենք, որ Մամուլում տարածվում էին լուրեր, որ դերասան Սոս Ջանիբեկյանին ծեծի են ենթարկել Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում, ինչի վերաբերյալ գրառում է կատարել դերասանը. «Ես ողջ առողջ եմ, ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, ոչ մեկ ինձ չի ծեծել, թու, թու, թու․ հույս ունեմ չեն էլ ծեծի: Շնորհակալություն անհանգստության համար, լավ օր բոլորին»։