Մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան էջում կիսվել է ամուսնու՝ Արթուր Հովհաննիսյանի հետ ռոմանտիկ լուսանկարներով:
Աստղային զույգն այսօր նշում է ամուսնության 6-ամյակը:
Որքան էլ որ զարմանալի լինի, ընտանիքի յուրաքանչյուր ծնունդ ունի իր ուրույն անվանումն ու նշանակությունը: Վեցամյա տարեդարձը նշում են որպես Չուգունե հարսանիք: Սա հարսանիքից հետո ամենակարևոր իրադարձություններից մեկն է:
Սա մի նոր փուլ է, երբ երկար ճանապարհ անցնելուց հետո՝ արվում են եզրակացություններ, վերագնահատում են միասին անցած ուղին, միասին կազմում են ապագա պլանները:
Հիշեցնենք, որ գեղեցկուհի Լուսինեն վերջերս երկրորդ անգամ է մայրիկ դարձել: