Էմբեր Հերդն առաջին անգամ հայտնվել է պապարացիների տեսախցիկի օբյեկտիվում Ջոնի Դեփի հետ դատավարության ավարտից հետո։
Ըստ TMZ-ի՝ Էմբեր Հերդը մասնավոր ինքնաթիռով վայրէջք է կատարել Նյու Ջերսիի օդանավակայան, մի քանի հանդիպումներ է անցկացրել Նյու Յորքում և մեկնել Վաշինգտոն։ Այս ամենից հետո Հերդը վերադարձել է Վիրջինիա նահանգի իր տուն, որը դերասանուհին վարձակալում է։ Էմբեր Հերդին ուղեկցում էր նրա քույրը՝ Ուիթնին։ Արեւմտյան լրատվամիջոցները ենթադրում են, որ Էմբերի նպատակը հեռուստաալիքներից մեկին հարցազրույց տալն էր։
Համացանցի օգտատերերը նկատել են, որ մասնավոր ինքնաթիռով թռիչքը բավականին թանկ արժե։ Միաժամանակ դերասանուհու փաստաբանն ավելի վաղ հայտնել էր, որ Էմբերը գումար չունի դատարանի որոշմամբ 15 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարելու համար։