Հարսանիքի հրավեր չստացած Բրիթնի Սփիրսի մայրը սոցիալական ցանցերում է շնորհավորել դստերը

Բրիթնի Սփիրսի մայրը, որ իր դստեր  ամուսնության  հրավեր չէր  ստացել,  Բրիթնիին  շնորհավորել է սոցիալական ցանցում։ Լին Սփիրսը մեկնաբանություն է թողել Բրիթնիի Instagram-ի գրառումներից մեկի տակ։

Դու փայլում ես և այնքան երջանիկ տեսք ունես: Հարսանիքդ  երազանքների հարսանիք է: Ինչ-որ սենտիմենտալ և առանձնահատուկ բան կա, որ այն անցկացրել ես հենց քո տանը։ Ես ուրախ եմ քեզ համար։ Ես քեզ սիրում եմ,- գրել է Բրիթնիի մայրը։

Ինչպես գրում են ամերիկյան տաբլոիդները, Բրիթնին իր հարազատներից ոչ մեկին չի հրավիրել հարսանեկան արարողությանը, բացառությամբ ավագ եղբոր՝ Բրայանի, սակայն, վերջինս նույնպես ներկա չի գտնվել քրոջ ամուսնության ժամանակ։

Աստղը լարված հարաբերություններ ունի ընտանիքի հետ։ Գրեթե տասնչորս տարի նա գտնվել է հոր խնամակալության  տակ։ Երգրչուհին մեղադրում է հորը  իր կյանքն ու ֆինանսները ամբողջովին վերահսկելու մեջ։ Երգչուհին և նրա քույրը՝ Ջեյմի Լին, միմյանց  փոխադարձ պահանջներ են  ներկայացրել  Լինի  ինքնակենսագրական «Ինչ պետք է ասեի» գրքի հրապարակումից հետո: Բրիթնիի մայրն էլ հայտարարեց, որ պատրաստվում է դստեր ավելի քան 660,000 դոլար վերադարձնել։  Ըստ նրա՝ այս գումարը պետք է օգտագործվեր փաստաբանների ծառայությունների համար, որ արագացրել էին փոփ աստղին հոր խնամակալությունից ազատելու համար:

Նշենք, որ Սեմ Ասղարին արսանիքին հրավիրել է իր ընտանիքի շատ անդամների, այդ թվում՝ երեք քույրերին։ Ե՛վ նա, և՛ Բրիթնին շարունակում են սոցիալական ցանցերում կիսվել հունիսի 9-ին տեղի ունեցած արարողության  լուսանկարներով և տեսանյութերով։