Ադելի ընկերը՝ Ռիչ Փոլը խոսել է կրկին հայր դառնալու ցանկության մասին

Ադելի ընկերը՝ սպորտային գործակալ Ռիչ Փոլը, հայտնել է, որ  կցանկանար նորից հայր դառնալ և ապագա երեխային  չդաստիարակել այնպես, ինչպես նախկին հարաբերություններից ունեցած  երեք երեխաներին։

Ըստ Ռիչի՝ նա ծնող է դարձել շատ փոքր տարիքում և չափազանց զբաղված է եղել՝  հայրական պարտականություններին բավարար ժամանակ հատկացնելու  համար։ Ռիչը նախատեսում է շատ ավելի ժամանակ հատկացնել երեխաների դաստիարակությանը, եթեվ  նորից հայր դառնա։

Ես երիտասարդ հայր էի, բիզնես էի վարում, դա հեշտ չէր: Հիմա ես հասունացել եմ, երեխաներս մեծացել են։ Եթե ​​պատահի, որ ես նորից երեխա ունենամ,  ուզում եմ լինել բոլորովին այլ հայր, ավելի համբերատար։ Երբ դու բիզնես ես զարգացնում, անընդհատ զբաղված ես լինում, իսկ երեխաներն այնքան արագ են մեծանում։ Աչքդ էլ չես հասցնում թաթել, երբ   նրանք սկսում են քայլել, վազել, հեծանիվ քշել,- ասել  է Ադելի ընկերը։

Նրա խոսքով՝ իր դուստրն արդեն սովորում է քոլեջում, այնպես որ, ինքը շատ վաղ տարիքում է  հայր  դարձել:

Բայց հիմա իմ կյանքում ուրիշ շրջան է, շատ բաների այլ հայացքով եմ նայում։ Ես իսկապես պատրաստ եմ դառնալ  ավելի հասուն հայր,- հավելել է սպորտային գործակալը։

Ավելի վաղ Ադելը նույնպես  խոստովանել է, որ ինքը  կցանկանար նորից մայր դառնալ։ Հիշեցնենք, որ երգչուհին այժմ  զբաղված է ինամյա որդու՝ Անջելոյի դաստիարակությամբ, ում հայրն է Ադելի նախկին ամուսին  Սայմոն Կոնեցկին։