Ֆուտբոլիստ հերոսն ու իր ստացած վնասվածքը․ Իվետա Մուկուչյանը մանրամասներ է հայտնում «Սիրտ» տեսահոլովակի մասին

Երգչուհի Իվետա Մուկուչյանը վերջերս թողարկած «Սիրտ» տեսահոլովակի մասին մանրամասներ է պատմել Ինստագրամի իր էջում։ Երգչուհին հարց-պատասխանի միջոցով տվել է հետևորդներին հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ, այդ թվում, թե ով է տեսահոլովակի հերոսը, քանի օր են ընթացել նկարահանումները և ինչ վնասվածք է ստացել ինքը։

Նա հայտնել է, որ նկարահանումները տևել են երկու օր, տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է, իսկ նկարահանման հրապարակում վնասել է ոտքը։ Երգչուհին նաև հայտնել է, որ տեսահոլովակի հերոսը հայտնի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանն է։