Ferrari-ն հունիսին կներկայացնի հագուստի իր առաջին հավաքածուն

1947 թվականից Ferrari-ն սպորտային մեքենաների սիրահարների շրջանում համարվում է արագության և շքեղության խորհրդանիշ։ Այս բրենդին են պատկանում աշխարհի ամենացանկալի մեքենաները։
Պարզվում է՝ շքեղ սպորտային մեքենաների իտալական արտադրողը ցանկանում է իր ուժերը փորձել նաև նորաձևության ոլորտում և հունիսին կներկայացնի հագուստի իր առաջին հավաքածուն, գրում է Luxury Launches-ը։
Նշվում է, որ հավաքածուում տեղ են գտել տղամարդկանց, կանանց և մանկական հագուստներ։

«Հագուստի շարքը կպատմի Ferrari բրենդի վարպետության, նրբագեղության և նորարարության յուրահատուկ արժեքների մասին, ինչպես նաև կմիավորի ամբողջ աշխարհից բրենդի երկրպագուներին»,- ասել է Ferrari Group-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Էլքան՝ հավաքածուն նկարագրելով «նորաձևության սիրահարների համար հրավառություն»։