«Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի ամենախոշոր AMC կինոթատրոններում

Արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի ամենախոշոր AMC կինոթատրոններում: 

Ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված հաղորդագրության մեջ ասվում է. ««Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրություններն ԱՄՆ ամենախոշոր AMC կինոթատրոններում կթողարկվեն հոկտեմբերի 21-ից»:

«Դրախտի դարպասն» Արցախյան առաջին պատերազմին նվիրված խաղարկային լիամետրաժ ֆիլմ է, որը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նկարահանել է 2018 թվականին։

Ֆիլմն արտադրվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հետ համատեղ։

 «Դրախտի դարպասը» ֆիլմի հայատանյան պրեմիերան կայացել է 2019 թ. հոկտեմբերի 17-ին։