Ռեփեր Բաստան անկեղծացել է, որ երկար տարիներ ունեցել է թմրանյութերից կախվածություն: Ինչպես գրում է gazeta.ru-ն ռուսական «Сессия» հաղորդաշարի ընթացքում ռեփերը պատմել է, որ տևական ժամանակ չի կարողացել ազատվել թմրանյութերից:
«Թմրանյութերն ինձ շատ բան են ցույց տվել, և ես հասկացել եմ, որ մեկ մարդու մեջ կարող է լինել բարին, իրականը, ազնիվն ու լուսավորը, բայց միևնույն ժամանակ սևն ու չարը: Ես հասկանում էի, որ ինձ հետ մի բան այն չէ և տևական ժամանակ ինքնաոչնչացմամբ էի զբաղված: Բավականաչափ ժամանակ պահանջվեց, որ ընդունեմ իրավիճակն ու ինձ»,- պատմել է Բաստան:
Ռեփերը նշում է, որ կյանքը նրան այլևս հաճույք և երջանկություն չէր բերում, իսկ ապրիլ ամսին նա կտրականապես հրաժարվեց թմրանյութերից:
«Ես սկսեցի հասկանալ, որ կյանքն անցնում է իմ կողքով, առաջին անգամ սկսեցի լսել ինքս ինձ, իմ հույզերը»,- եզրափակել է ռեփերը: