Նյույորքցի 28-ամյա ինֆլուենսերը պնդում է, որ ամուսնացել է տասը կնոջ հետ

Նյու Յորքի 28-ամյա ինֆլուենսեր Էմանուել Լուստինը պնդում է, որ տասը կնոջ հետ ամուսնացել է ծովափին տեղի ունեցած արարողության ժամանակ։ TikTok-ի համապատասխան տեսանյութն ունի ավելի քան 581,000 դիտում։

«Այսպիսով, այսօր ես ամուսնացա իմ տասը կանանց հետ», – ասվում է «Մենք հարսնացու ենք» տեսանյութի մակագրության մեջ։

@misterlustin “We are the brides” , #emmanuellustin ♬ original sound – MisterLustin

Լասթինը պնդում է, որ հարաբերությունները ներառում են «բազմաթիվ լեզուներ, շատ անհատականություններ, շատ գեղեցիկ պատկերներ, բայց մեր բոլորի ընդհանուր միակ բանը սերն ու դրական էներգիան է», – ասել է նա Post-ին։

Ինը վայրկյան տեւողությամբ տեսանյութում ինը հարսնացու սպիտակ զգեստներով պտտվում են փեսացուի շուրջ՝ ձեռքերին ծաղկեփնջեր: Հարսնացուներից մեկը նստել է Լասթինի գրկում եւ համբույրներ փոխանակել։

Տղամարդը կոնտենտ է ստեղծում որպես «զգայական մերսման թերապեւտ» սոցիալական մեդիա հարթակներում, ինչպիսիք են Onlyfans-ը, TikTok-ը, Twitter-ը եւ Instagram-ը: Բովանդակությունը, որը կարող է ստանալ X վարկանիշ, ցույց է տալիս, որ նա հաճույք է պատճառում հաճախորդներին եւ իր կանանց Նյու Յորքի իր բնակարանում:

Հարսանիքից հետո նա մի քանի տեսանյութ է տեղադրել, որտեղ նա մերսում է իր կանանց։

Վիրուսային հոլովակը շատ օգտատերերի մոտ հետաքրքրություն է առաջացրել։ Հատկապես, թե քանի մերսում է նա ստիպված եղել կատարել, որպեսզի ամուսնանա ոչ թե մեկ, այլ տասը կնոջ հետ: