Օրական 12 ժամ դրսում էինք. Բրեդ Փիթը՝ «Heart of the Beast» ֆիլմի նկարահանումների մասին

Սան Սեբաստիանում կայացած «Heart of the Beast» ֆիլմի պրեմիերայի ընթացքում Բրեդ Փիթը խոսել է իր խաղընկերոջ՝ Ուբեր անունով գերմանական հովվաշան հետ աշխատելու մասին։ Գրում է Tert.am-ը:

«Ուբերի հետ աշխատելն իսկապես լավ փորձառություն էր։ Մենք փորձում էինք ամեն օրը նրա համար խաղի օր դարձնել։ Երբեմն նա անում էր զարմանալի բաներ, որոնք նախատեսված չէին սցենարով, բայց հայտնվել են ֆիլմում»,– ասել է դերասանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Փիթը պատմել է նաև Նոր Զելանդիայում նկարահանումների մասին՝ նշելով, որ օրական շուրջ 12 ժամ անցկացնում էին դրսում՝ ցուրտ և խոնավ պայմաններում։ Նրա խոսքով՝ չնայած դժվարություններին, նկարահանող թիմը ոգևորված էր աշխատանքով։