Լիոնել Մեսսիի մասին պատմող ֆիլմի նկարահանումներն ընթացքի մեջ են

Հրապարակվել է ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասին պատմող «Լեգենդի վերելքը» մինի-սերիալի թիզերը։ Սերիալը կթողարկվի Apple TV+-ով փետրվարի 21-ին։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, չորս մասից բաղկացած սերիան կպատմի ֆուտբոլի աստղի և «Ոսկե գնդակի» ութակի հաղթողի մասին։ Գրում է Panorama.am-ը:

Սերիան կներառի աշխարհի հինգ առաջնություն, այդ թվում՝ 2022 թվականի առաջնությունը: Մեսսին կխոսի այն մարտահրավերների մասին, որոնց ստիպված է եղել դիմակայել։

Աղբյուր` Panorama.am