Անջելինա Ջոլին դատարանում պարտվել է Բրեդ Փիթին

Բրեդ Փիթը շահել է նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ ունեցած ֆրանսիական խաղողի այգու նկատմամբ վերահսկողության դատական գործը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Հոլիվուդյան դերասանը ելույթ է ունեցել երդվյալ ատենակալների առջև՝ վստահեցնելով, որ հենց ինքը պետք է լինի Շատո Միրավալ գինեգործարանի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի սեփականատերը: Գլխավոր փաստարկն այն էր, որ նախկին կինը՝ Անջելինա Ջոլին, իր բաժնեմասը վաճառել է ռուսաստանցի գործարար Յուրի Շեֆլերին։ Դատարանի արձանագրությունների համաձայն, որոնք հաջողվել է ձեռք բերել պարբերականին, Բրեդը հավանություն է ստացել Ջոլիի դեմ ազնիվ գործնական պրակտիկայի խախտման վերաբերյալ հայցերից մեկի համար:

Հիշեցնենք, որ մինչ նախկին ամուսինները պաշտոնապես կբաժանվեին, նրանք գինու գործարան էին ձեռք բերել։ 60% տոկոսը պատկանում էր Բրեդին, մնացած 40%-ը՝ Անջելինային։ Զույգի հարսանեկան տոնակատարությունը տեղի է ունեցել այս կալվածքում 2014 թվականին, որից հետո դերասանը հավասարեցրել է նրանց իրավունքները՝ կնոջը նվիրելով ևս 10% բաժնետոմս։ 2022 թվականի փետրվարին ամուսնալուծությունից հետո դերասանը դատի է տվել նախկին կնոջը՝ հայտարարելով իր վաճառած բաժնետոմսերի 10%-ի անվավերության մասին։