Սարիկ Անդրեասյանը կնկարահանի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմը

Սարիկ Անդրեասյանը շուտով ֆիլմ կնկարահանի Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հիման վրա: Իր տելեգրամի ալիքում հայազգի ռեժիսորը տեղեկացրել է, որ «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարահանումները կսկսեն «Եվգենի Օնեգին» ֆիլմի նկարահանումից հետո՝ 2025 թվականին:

«Գիրքը, որը փոխեց աշխարհը: Ի՞նչ պետք է նկարահանի ռեժիսորը «Օնեգին»-ի հաջողությունից հետո։ Իհարկե, «Պատերազմ և խաղաղություն»-ը: Մեծ ֆիլմ, որը համապատասխանում է հանճարեղ գրքին: Հաջողություն մաղթեք մեզ»,- գրել է Անդրեասյանը։