Ռիկի Մարտինի՝ ազգությամբ հայ ամուսինը խոսել է ընտանիքի մասին

Կոտրելով հազարավոր կանանց սրտեր՝ 2010 թվականին Ռիկի Մարտինը հայտարարեց իր՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշումների մասին և ամուսնացավ նկարիչ Ջիվան Յոսեֆի հետ, ում մայրը հայուհի է: Զույգը 8 տարի անց դուստր ունեցավ փոխնակ մորից։
Լրագրողների հետ հարցազրույցներում 47-ամյա երգիչը պատմել է, թե ինչպես է ծանոթացել ամուսնու հետ․ նրանք երկար ժամանակ շփվել են միայն համացանցով, իսկ երբ հանդիպել են հասկացել են, որ այլևս ոչ մի օր չեն կարող ապրել  առանց իրար։

Ջիվան Յոսեֆը հաճախ չէ անկեղծանում կամ կիսվում իր ու երգչի ընտանեկան պատմություններով։
Սակայն այս անգամ հմայիչ նկարիչը, ով երիատսարդ է ամուսնուց 12 տարով, խոստովանել է, որ երազում է ևս մեկ փոքրիկի մասին։
«Միշտ էլ երազել եմ մեծ ընտանիք ունենալու մասին և կարծում եմ, որ արդեն ժամանակն է այդ երազանքներն իրականացնելու»,- ասում է 35-ամյա Ջիվանը։