«Վերջին անգամ հարաբերություններում եղել եմ 4 տարի առաջ և սիրել խենթի պես». Wing

Բլոգեր, դերասանուհի Մարիաննա Քոքչյանը՝ Wing 21-ը, նոր տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում՝ հետաքրքիր փաստեր ներկայացնելով իր մասին:

«1.Ես ամուսնացած չեմ եղել և չունեմ երեխաներ, իսկ երեխա ժամանակ մտածում էի, որ 24 տարեկանում արդեն մի քանի երեխա կունենամ, ամուսին, մեծ տուն ու նման շատ уют միջավայր… ըհը

2.Վերջին անգամ հարաբերություններում եղել եմ 4 տարի առաջ և սիրել խենթի պես… ուզում եմ հավատալ, որ էդ էմոցիան էլի հետ կգա

3.Չեմ սիրում, երբ տանը շատ մարդ կա, հիմա լռությունը ինձ ավելի շատա դուր գալիս

4.Ես չեմ հիշում բոլոր էն պատմությունները, որ ինձ պատմում են, միշտ դրանց սյուժեն մոռանում եմ

5.Չեմ սիրում, երբ ինձ ձայնային հաղորդագրություն են ուղարկում, ավելի comfort եմ զգում, երբ նամակագրությամբ եմ շփվում

6.Իմ կյանքում միայն նախաճաշ եմ պատրաստել (լավ 2 դեպք ճաշի եղելա)

7.Ես չեմ արդուկում անկողինս, ինձ հերիք է միայն այն, որ իրանից անուշ հոտ գա

8.Ես էնքան ուժեղ բնավորություն ունեմ, որ երբեմն ինքս եմ զարմանում իմ վրա, թե ինչպես եմ ինչ-որ խնդրի տակից դուրս գալիս

9.Շտապում եմ տուն կատվիս համար

10.Իմ բոլոր ճանապարհորդությունների համար (եթե գործնական թռիչք չէ) վճարում եմ ինքս»,- գրել է բլոգերը: