Դերասանուհի Աննա Մաքսիմը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի եվրոպական շրջագայությանը: Նա լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել.
«Եվրոպական շրջագայության առաջին փուլն ավարտված է: «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ցուցադրվեց ֆրանսիական 15, գերմանական 7, իսպանական 6 քաղաքներում, ինչպես նաև Բելգիայում:
Երբ սկսում էի այս ֆիլմը, միակ երազանքս այն էր, որ աշխարհի բոլոր հայերը դիտեն ֆիլմը, և ոչ թե նրա համար, որ այն ես եմ ստեղծել, այլ այն բանի համար, որ ֆիլմը պատմում է հայի աննկուն ոգու, կամքի ուժի և հավատի մասին: Այն հաղթանակի պատմություն է, որի կարիքն ավելի քան երբևէ ունենք մենք:
Եվրոպայի սիրելի հայե՜ր. շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ ձեր ջերմ խոսքերի, մաղթանքների և մեր աշխատանքը գնահատելու համար, հավատացեք, արվեստագետին շատ բան պետք չէ, իսկ դուք տվեցիք ինձ այդ բերկրանքը:
Եվրոպական ճարտարապետությունը ամեն երկրում բացառիկ է և յուրովի գեղեցիկ»: