Դերասան ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանը նշել են դստեր՝ Շուշիի ծննդյան տարեդարձը:
Աստղիկը ինստագրամում ծննդյան ֆոտոշարք է հրապարակել՝ շնորհավորելեվ դստեր 6-ամյակը:
Նշենք, որ Նարբեի և Աստղիկի որդին՝ Մոնթեն, արդեն 10 տարեկան է։
Դերասանական զույգը վաղուց այլևս չի նկարահանվում, զբաղվում է բիզնեսով, սակայն Աստղիկը բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում, և նրանց ընտանիքը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կենտրոնում։