Սիրուշոյի նոր ֆոտոշարքն ու հպարտանալու առիթը

Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել՝ ներկայանալով իր բրենդի զարդերով:

Ձմեռային կադրերին կից երգչուհին գրել է. «Ես 12 տարի առաջ ընտրեցի գոմեշը՝ որպես մեր խորհրդանիշ, և ես չափազանց հպարտ եմ դրանով և նրանով, ինչ այն դարձել է»:

Նշենք, որ երգչուհին շաբաթներ առաջ լսարանի դատին հանձնեց իր նոր «Հեռու եմ» երգը, որը բավականին սիրվեց ու լայն տարածում գտավ: