«Ծննդյան օրը հիշեցնում է՝ որքան արժեքավոր է ամեն պահ». Իրինա Թովմասյանը տարեդարձը նշում է Թայլանդում

Հաղորդավարուհի, «Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա տարեդարձը դիմավորել է Թայլանդում, որտեղից տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է:

«Ծննդյան օրը հիշեցնում է, թե որքան արժեքավոր է ամեն պահ։

Ամեն տարի կյանքը մեզ տալիս է ևս մեկ հնարավորություն՝ ավելացնելու նոր գույներ։

Երջանկությունը հենց այս պահին է՝ սիրելի մարդկանց ներկայությամբ, երազանքների հետապնդման ճանապարհին ու շնորհակալության զգացումի մեջ»,- գրել է Իրինան:

Նա Թայլանդ է մեկնել ամուսնու, քրոջ՝ Լուսինե Թովմասյանի և ընկերների հետ:

Իրինային տարեդարձի առթիվ սոցցանցի իր էջերում շնորհավորել է նաև Լուսինե Թովմասյանն ու սթորի բաժնում տեսանյութ հրապարակել:

«Թող աչքերդ միշտ այսպես փայլեն երջանկությունից, և ժպիտդ երբեք չմարի: Շնորհավոր ծնունդդ, իմ մեծ մոլորակ: Դու իմ անփոխարինելի, սիրում եմ քեզ անվերջ»,- գրել է Լուսինեն: