Անի Երանյանի եղբոր անակնկալը նրա ծննդյան տարեդարձին ու դերասանուհու շոկային արձագանքը

Դերասանուհի Անի Երանյանը, որ վերջին տարիներին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նշել է ծննդյան տարեդարձը։ Անիին հասցրել են շնորհավորել գործընկերները, հարազատներն ու ընկերներ:

Դերասանուհին Ինստագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ինքը մի քանի մտերիմների հետ նշում է տարեդարձը, երբ ներս է մտնում եղբայրը։ Անիի արձագանքն ուղղակի շոկային է։

«Ու արդյո՞ք կա ավելի երջանիկ մարդ քան ես։ Աստված իմ, շնորհակալ եմ ինձ օրհնելու ու այսքան սիրելու համար։
Էմոցիաներս աննկարագրելի են … Իմ միս ու արյուն, իմ հարազատ ախպեր։
P.S. Ծնունդիս ամենամեծ անակնկալը»,- տեսանյութին կից գրել է նա։