«Մայրիկների ակումբը» վերադառնում է. Մերի Ներսիսյան

«Մայրիկների ակումբը» վերադառնում է: Այս մասին տեղեկանում ենք հողարդավար, բլոգեր Մերի Ներսիսյանի ինստագարամյան էջի միջոցով:

««Մայրիկների ակումբը» վերադառնում է ոչ թե եթեր, այլ՝ ինստագրամ: Տևական ժամանակ դադար էր, այս թեմաները դրված էին մի կողմ, բայց հետո հասկացա, որ այս ամենին կարոտել եմ, հատկապես փոքրիկներին:

Ինչպես նաև հասկացա, որ գրագետ, ժամանակակից, մասնագիտական տեղեկատվության կարիք միշտ կա՝ հատկապես նորաթուխ մայրիկների համար:

Ուստի որոշել ենք խորագիրը վերադարձնել ինստագրամյան իմ էջ: Մի քանի օրից այն պատրաստ կլինի»,- ասել է Մերի Ներսիսյանը: