Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդը, որը նախկինում ամուսնացած է եղել կինոաստղ Ջոնի Դեփի հետ, ինչպես նաև սիրային հարաբերությունների մեջ միլիարդատեր Իլոն Մասկի հետ, հայտարարել է երկվորյակների ծննդյան մասին։ Աստղն ուրախալի լուրով կիսվել է իր ֆոտոբլոգում՝ հրապարակելով իր նորածին երեխաների մասնակցությամբ լուսանկար։
Ինչպես նշում է Daily Mail-ը, որոշ երկրպագուներ ենթադրել են, որ երեխաների հայրը կարող է Մասկը լինել: Այս ենթադրությունների համար հիմք է ծառայել Հարդ ընտանիքի ընկերների մեկի հայտարարություն այն մասին, որ Հարդն ու Մասկը միասին եղած ժամանակ սաղմեր են սառեցրել:
Հերդի խոսքով՝ երկրորդ անգամ մայր է դարձել մայիսի 11-ին՝ խորհրդանշական տոնին՝ Մայրերի օրը: Նա նաև հայտնել է փոքրիկների անունները՝ որդուն անվանել է Օուշեն, իսկ դստերը՝ Ագնես։ Դերասանուհին որոշել է չբացահայտել, թե ով է երեխաների հայրը, ինչպես դա եղել է ավագ դստեր՝ Ունայի դեպքում, որը չորս տարի առաջ ծնվել էր փոխնակ մոր միջոցով։
«Մայրերի օրը 2025 թվականը հավերժ դաջված կմնա իմ հիշողության մեջ: Այս տարի ես լցված եմ անհուն ուրախությամբ, քանի որ նշում եմ այն ընտանիքի ծնունդը, որի մասին երազել և հանուն որի աշխատել եմ տարիներ շարունակ»,- գրել է Հերդը։
Դերասանուհին խոստովանել է, որ երկվորյակների ծնունդ տանող ճանապարհը հեշտ չի եղել։
