85-ամյա Ալ Պաչինոն դարձել է առաջին դերասանը, որը պաշտոնապես հանդիպել է նոր Հռոմի պապին։ Նրանց հանդիպման լուսանկարը տարածվել և քննարկվել է սոցիալական ցանցերում, բայց ոչ թե այն պատճառով, որ «Սպիով դեմքը» ֆիլմի աստղը տեսել է Լևոն XIV-ին Վատիկանում, այլ արտիստի արտաքինի փոփոխությունների պատճառով։
Լուսանկարում Ալ Պաչինոն երկար սպիտակած մազերով և մորուքով է, հագած սև կոստյում՝ փողկապով և սպիտակ վերնաշապիկով։ Սոցիալական ցանցերում անմիջապես սկսել են քննարկել Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասաններից մեկի արտաքին տեսքը։
«85 տարեկան՞։ Նա 105 տարեկանի տեսք ունի», «Նա այնքան գեղեցիկ էր իր երիտասարդության տարիներին։ Նա շատ վաղ է ծերացել», «Նա լավ տեսք ունի իր 85 տարիների համար։ Առողջությունն այս տարիքում ավելի արժեքավոր է, քան արտաքին տեսքը», «Խենթ գիտնական», «Նա կարող էր նախ վարսավիրանոց գնալ»,- գրում են օգտատերերը։
