«Հենց այս օրը ծնվեց այն մարդն, ում դուստրը լինելը մեծագույն երջանկություն է». Արա Գևորգյանի դստեր շնորհավորանքը՝ հայրիկին

Երգահան, կոմպոզիտոր Արա Գևորգյանը նշել է ծննդյան տարեդարձը: Նրան տարեդարձի առթիվ շնորհավորել է դուստրը՝ Անի Գևորգյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում հայրիկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել և կից գրառում արել.

«1960 թվականի հենց այս օրը ծնվեց այն մարդը, ում դուստրը լինելը մեծագույն երջանկություն է»:

Երաժշտությունը գործիք է, որը կարող է և սեր, և համերաշխություն և խաղաղություն քարոզել: Այս կարգախոսով է տասնյակ տարիներ ստեղծագործել հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը:

Վերջերս տված հարցազրույցի ժամանակ Արա Գևորգյանն անկեղծացել է, որ չորրորդ համաշխարհային ռեկորդին է պատրաստվում, այս անգամ մեկ հարթակում կնվագեն 1000 դհոլահարներ, կքարոզեն համերաշխություն: