Դերասանուհի Մարի Պետրոսյանը երեկ ինստագրամյան իր էջում նոր տեսանյութ էր հրապարակել, որը միանգամից վիրուսային դարձավ՝ առաջացնելով քննարկումների տարափ: Սոցիալակամ ցանցերում քննարկում էին Մարիի փորիկը, որն ընդգծվել էր կիպ հագուստի ներքո. ոմանք հարցնում էին, ոմանք էլ վստահորեն պնդում՝ դերասանուհին «հղի է»:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում, սակայն, 3 երեխաների մայրիկը, որը նախորդ տարեվերջին բացահայտեց նախկին ամուսնու կողմից բռնության ենթարկվելու ու ամուսնալուծության մասին, հերքեց շրջանառվող խոսակցությունները՝ նշելով, որ երեկվանից, նույնիսկ, անձնական հաղորդագրություններ է ստանում տվյալ հարցի շուրջ. «Իհարկե, այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Ես ամուսնալուծվել եմ, ու նման բան չէր կարող լինել, ուղղակի ունեցել եմ 3 ծննդաբերություն, ինչի հետևանքով կնոջ օրգանիզմը ենթարկվում է որոշակի փոփոխությունների, և դա նորմալ է»:
Մարին չհերքեց՝ գուցե շփոթմունք է առաջցրել ընտրված հագուստը:
«Շատ են գրում ինձ այդ թեմայով, գուցե նաև ընտրված հագուստս էր սխալ, բայց ևս մեկ անգամ շեշտեմ՝ դա չի համապատասխանում իրականությանը»:
















