Հայտնի երգչուհի և երգերի հեղինակ Մարգարիտա Պոզոյանը ներկայացրել է նոր հուզիչ ստեղծագործություն՝ համալրելով իր երգացանկը։ Երգն արդեն հասանելի է թվային հարթակներում և արժանացել է լսարանի ջերմ արձագանքին, հայտնում է Alpha News-ը։
Նոր աշխատանքը նվիրված է երգչուհու հարազատ քրոջը։ Երկրպագուները վաղուց էին նկատում նրանց քնքուշ և մտերմիկ հարաբերությունները սոցիալական ցանցերում արված հրապարակումների միջոցով, ուստի շատերը երգն ընդունել են որպես անկեղծ խոստովանություն։
Մարդիկ կիսվում են երգի հատվածներով՝ նշելով, որ այն ջերմ ու սրտառուչ զգացողություն է փոխանցում։















