Գոհար Ավետիսյանի և Արկադի Դումիկյանի առաջին դերերը կինոյում․ կայացավ «Մեկին մեկ» ֆիլմի պրեմիերան

«Sharm Pictures»-ը և «Mitoyan production»-ը ներկայացրել են «Մեկին մեկ» կինոկատակերգությունը, որի պրեմիերան երեկ կայացել է «Կինոմոսկվա»-ում։

Ֆիլմը պատմում է անշահախնդիր ընկերության, նվիրվածության և փոխադարձ աջակցության մասին։ Սյուժեի առանցքում իսկական ընկերներն են, որոնք պատրաստ են հաղթահարել ցանկացած դժվարություն, դիմակայել փորձություններին և փրկել միմյանց վտանգավոր իրավիճակներում։ Կինոնկարը հարուստ է անսպասելի շրջադարձերով ու արկածներով, ինչն էլ ապահովում է ֆիլմի դինամիկան ու հետաքրքրությունը։

Ֆիլմի դերասանական կազմում ներգրավված են Ռոբերտ Մարտիրոսյանը, Զիրոյանը, Գոհար Ավետիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Անժելա Սարգսյանը, Սոնա Շահգելդյանը, Թամարա Պետրոսյանը և Արկադի Դումիկյանը։ Նշենք, որ Գոհար Ավետիսյանի և Արկադի Դումիկյանի համար սա առաջին փորձն էր գեղարվեստական ֆիլմում։

Նախագծի բեմադրող ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, իսկ սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը և Դավիթ Բաբախանյանը։ Բեմադրող օպերատորի աշխատանքն իրականացրել է Արթուր Ղարայանը, մոնտաժի ռեժիսորն է Արսեն Սարիբեկյանը, իսկ բեմադրող նկարիչը՝ Հրաչ Քեշիշյանը։ Ֆիլմի երաժշտության հեղինակը Արման Պարսամյանն է։ Կինոնկարի պրոդյուսերն է Արման Միտոյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը։