Ալյոնա Շիշկովան պատմել է իր դժվար մանկության մասին

Հայտնի մոդել Ալյոնա Շիշկովան, ով հայտնի դարձավ երգիչ Տիմատիի հետ սիրավեպից հետո, լրագրողների հետ զրույցում պատմել է իր դժվար մանկության մասին:
Ալյոնան, ով Տիմատիի առաջնեկի մայրն է, հիշում է, թե ինչպես էր մայրն ալյուրի պարկից իր համար հագուստ կարում: Մեծանալով նկարչի և մանկավարժի ընտանիքում՝ Ալյոնան միշտ կարիքի մեջ է եղել ու սկսել է աշխատել դեռ 13 տարեկանից:
Ալյոնան անգամ կատակում է՝ խոստովանելով, որ սլացիկ մարմինը իրենց աղքատության արդյունքն է, որովհետև գումար չունենալու հետևանքով Ալյոնայի ողջ ընտանիքը սնվում էր իրենց իսկ բանջարանոցի և այգու պտուղներով և չէր օգտագործում շոկոլադ, չիպսեր ու այլ վնասակար սննդի տեսակներ:
Դպրոցն ավարտելուն պես Շիշկովան սկսել է զբաղվել մոդելինգով և բավականին մեծ հաջողությունների է հասել:
Չնայած որ աղջիկը պահանջված էր մոդելային բիզնեսում՝ նա չէր սիրում իր բնական գեղեցկությունը: Շիշկովան դիմել է 9 պալստիկ վիրահաության՝ նա ձևափոխել է շուրթերի, կրծքերի, այտոսկրերի, քթի ձևը: