Սերժ Թանկյանը Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ

«System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր Ինստագրամում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի լուսանկարներով պատրաստված կոլաժ: «Հիտլերը և Էրդողանը: Իսկապես զարմանալի է»,- գրել է Թանկյանը լուսանկարի մեկնաբանության դաշտում:

Լուսանկարում նշված է երկու ամսաթիվ ՝ 1939 թվականը, երբ տրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և 2019 թվականը՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ թուրքական «Խաղաղության ակունք» գործողության մեկնարկը:
Լուսանկարը բուռն քննարկումների առիթ է հանդիսացել։