Հայկ Մարությանը Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել Երվանդ Մանարյանին

Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին:
Կոչմանը մեդալը արվեստի վաստակավոր գործչին իր իսկ բնակարանում հանձնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Դեռ հոկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ Երվանդ Մանարյանին շնորհեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
Մաեստրո Մանարյանը ոչ միայն մեծ արտիստ է, այլև օրինակելի քաղաքացի»։