Հայտնի է կոմիքսների գրքերի հիման վրա նկարահանված աշխարհի ամենաշահութաբեր ֆիլմը

2019թ․-ի Վենետիկի կինոփառատոնի Ոսկե առյուծի դափնեկիր «Ջոկեր» ֆիլմը, որի ռեժիսորը Թոդ Ֆիլիպսն է, իսկ գլխավոր դերում՝ Հոակին Ֆենիքսը պաշտոնապես դարձել է աշխարհի  ամենաեկամտաբեր ֆիլմը, որը նկարահանվել է կոմիքսների գրքի հիման վրա:

Մինչ այդ այս անվանակարգում աշխարհում առաջինն էր Ջիմ Քերիի մասնակցությամբ «Դիմակ» ֆիլմը, որն ամենաեկամտաբերն է համարվել 25 տարի:
Forbes-ը նույնպես անդրադարձել է այս ֆիլմին. այստեղ «Ջոկեր»-ը հայտնվել է ամենաքիչ գումար ծախսած ֆիլմերի ցուցակում: Ֆիլմի նկարահանման համար հատկացված բյուջեն չի գերազանցել 432.5 միլիոնը, սակայն նրանից ստացված հասույթն այսօր կազմում է 900 միլիոն:

Այն մասին, որ «Ջոկեր» ֆիլմը կարող է ստանալ կոմիքսների վրա հիմնված ամենաեկամբտաբեր ֆիլմի տիտղոսը, դեռ խոսվում էր շաբաթներ առաջ: Ասվում է, որ կինոնկարի եկամուտը դեռ շարունակելու է աճել: Այսպիսով՝ ֆիլմի եկամուտը կլինի 15․3 անգամ ավելի, քան արտադրական բյուջեն՝ 62․5 միլիոն դոլար: