Դստեր ծննդյան տոնը նշելու համար Ֆիլիպ Կիրկորովը մեկ միլիոն ռուբլի է ծախսել

52-ամյա հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը դստեր 8-ամյակը նշել է մեծ շուքով: Կիրկորովը դստեր համար կառք է պատվիրել և փոքրիկ աղջիկն այդ օրը դպրոց հենց այդ կառքով է գնացել:
Ծննդյան տոնին ներկա են գտնվել բազմաթիվ աստղեր՝ Անաստասիա Րեշետովան, Դիմա Բիլանը, Սերգեյ Լազարևը, Լրա Կուդրյավցևան և այլք:

8-ամյա աղջնակի ծննդյան օրը լի էր անակնկալներով, սակայն դրանցից մեկը զարմացրեց ոչ միայն փոքրիկին, այլ նաև սոցիալական կայքերի օգտատերերին, ովքեր քննադատություններով ու մեղադրանքներով հեղեղոցին Կիրկորովի դստեր ծննդյան լուսանկարների մեկնաբանությունները։

Բանն այն է, որ Կիրկորովը դստերը նվիրել էր առյուծի փոքրիկ ձագուկ և իր ինստագրամյան էջում երկրպագուներին էր ներկայացրել դստեր և կորյունի լուսանկարը։
Բազմաթիվ մեղադրանքներից հետո երգիչը հեռացրել է լուսանկարն իր ինստագրամից: