Աստղերը կարմիր գորգին. 2019-ի լավագույն պահերը (լուսանկարներ)

Կարմիր գորգը, սովորաբար, դիտվում է որպես փորձություն շոու-բիզնեսում գերիշխող տրամադրությունների և միտումների հարցում, իսկ 2019-ի շքեղ միջոցառումները ցույց են տվել հայտնիների աշխարհում տիրող թեթևությունը:

Ինչպես գրում է CNN-ը, մինչդեռ 2018-ին մրցանակաբաշխություններն անցնում էին ծանր մթնոլորտում՝ ուղեկցվելով տարբեր արշավներով, ինչպես օրինակ #MeToo-ն կամ #TimesUp-ը, այս տարի աստղերը ներկայացել են առավել անհոգ տեսքով:

Իհարկե, առաջին հերթին հայտնիները ձգտում են աչքի ընկնել և տպավորել իրենց տեսքով, հանդերձանքով և դիմահարդարմամբ: Ինչպես նշում է հեռուստաալիքը, այս տարի կայացած տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ շոու բիզնեսի ներկայացուցիչների հաջողվել է զարմացնել: Առաջարկում ենք վերհիշել կարմիր գորգին տեղի ունեցած արտասովոր պահերից մի քանիսը: