Միլիարդատեր Ջեֆ Բեզոսն ընկերուհու հետ հանգստանում է կարիբյան կղզիներում (լուսանկարներ)

Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսը տոներից առաջ հանգստանալու է մեկնել իր ընկերուհու` հաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ:

Նախկինում աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը ստացած 55-ամյա միլիարդատիրոջ և նրա 50-ամյա ընկերուհու լուսանկարները հրապարակել է Daily Mail պարբերականը:

Զույգը, որի սիրավեպի հանրայնացման պատճառով Բեզոսն ամուսնալուծվել է կնոջից, հանգստի է մեկնել կարիբյան Սենթ Բարտ գեղատեսիլ կղզի:

Պապարացիները նրանց լուսանկարել են DreamWorks կինոստուդիայի հիմնադիր Դևիդ Գեֆենի 200 մլն դոլար արժողությամբ զբոսանավի վրա՝ տարբեր ոլորտներից այլ մեծահարուստների և հայտնիների շրջապատում: